Օրվա գլխավոր նորությունները․ հուզիչ գրառումներ, աղմկոտ հայտարարություններ և սարսափելի դեպք Հայաստանում

Օրը հանրային դաշտում նշանավորվեց թե՛ հուզիչ, թե՛ քննարկումների առիթ դարձած և նույնիսկ ողբերգական իրադարձություններով։

Ծանր կորուստ է գրանցվել բլոգեր Նինա Տիտանյանի ընտանիքում․ մահացել է նրա հայրը։ Բլոգերը սոցիալական էջում հրապարակել է լուսանկար և հուզիչ խոսքեր գրել՝ նշելով, որ կորցրել է ոչ միայն ծնող, այլ նաև ընկեր։ Նրա գրառումը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում։

Հանրային քննարկումների կենտրոնում էր նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը «Tete A Tete» հաղորդմանը։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է դերասան Լևոն Հարությունյանիի հետ հարաբերություններին՝ նշելով, որ նախկինում շատ մտերիմ են եղել․․․։


Նույն հարցազրույցում Ալեն Սիմոնյանը խոսել է նաև իր համար ծանր կորուստների մասին՝ հիշելով երգիչներ Հակոյին և Արա Մարտիրոսյանին, որոնց մահը, նրա խոսքով, շատ ծանր է տարել։

Միևնույն ժամանակ սոցիալական հարթակներում մեծ տարածում են գտել շոումեն Արամ Մելիքյանի ընտանիքի ջերմ կադրերը։ Նրա կինը՝ Լիլիթը, վերադարձել է հանգստից, իսկ ընտանիքը՝ երեխաների հետ միասին, ջերմորեն դիմավորել է նրան։

Ավելի ուշ հրապարակվել են նաև նոր տեսանյութեր, որտեղ երևում է Լիլիթի և փոքրիկ Տիգրանի հուզիչ հանդիպումը։

Օրվա ամենասարսափելի լուրը, սակայն, կապված էր Արարատի մարզում տեղի ունեցած դեպքի հետ։ 1 տարեկան 2 ամսական երեխա «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։