Երգչուհի Արմինկայի հեգնական պատասխանը իր քննադատողներին․ նրա նոր գրառումը քննարկումների կենտրոնում է

Սիրված երգչուհի Արմինկան վերջին օրերին հայտնվել էր քննարկումների կենտրոնում՝ իր նոր հրապարակման պատճառով։
Երգչուհին օրեր առաջ կիսվել էր հոլովակով, որտեղ ներկայացել էր իր բրենդի հագուստով։ Գրառմանը կից նա պատմել էր ջերմ դրվագ որդու՝ Ալեքսի հետ զրույցից․
«Երկու օր առաջ, երբ Ալեքսին խնդրեցի ինձ նկարել, ասաց՝ մա՜մ, ինչ սիրուն շոր ես հագել։ Ես էլ հարցրեցի՝ գիտե՞ս, որ մամայի բրենդի զգեստներից է։ Աչքերը փայլեցին. հա՜, դրա համար էլ էսքան սիրուն է…
Ասածս ի՞նչ է՝ մարդուն թևեր տալու համար էնքան քիչ բան է պետք։ Երբեք մի՛ զլացեք ավելորդ ջերմ կամ գովասանքի խոսք ասել ձեր հարազատներին»։
Սակայն հրապարակումից հետո մեկնաբանությունների դաշտում սկսվել էին ակտիվ քննարկումներ։ Որոշ օգտատերեր քննադատել էին երգչուհու կերպարը՝ հատկապես անդրադառնալով սանրվածքին ու ոճին՝ նշելով, թե այն «չի սազում» կամ «մեծ է ցույց տալիս»։
Քննադատություններին երկար սպասեցնել չտվեց նաև Արմինկայի արձագանքը։ Այսօր երգչուհին նոր լուսանկար է հրապարակել՝ արդեն հեգնական մեկնաբանությամբ։
«Էդքան քննարկված սանրվածքս, «տերտեր»-ի շորս ու ես»,– գրել է նա՝ ցույց տալով, որ հումորով է վերաբերվում իրավիճակին։
Երգչուհու այս քայլը ևս մեծ արձագանք է ստացել համացանցում․ շատերը աջակցություն են հայտնել նրան՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ոճն ու ինքնարտահայտվելու իրավունքը։


















