Օրվա ամփոփում․ Լիլի Մորտոն մայրացել է, Սուպեր Սաքոն վիրահատվել է, Հրանտ Թոխատյանի առողջական վիճակը

Այսօր համացանցում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը մոդել և դերասանուհի Լիլի Մորտոի մայրանալն էր։ Մայիսի 9-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը։ Լիլին ուրախալի լուրը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով հուզիչ տեսանյութ։ Զույգը փոքրիկին անվանակոչել է Ավրորա։

Քննարկումների կենտրոնում էր նաև դերասան Անդրանիկ Հարությունյանը։ Համացանցում տարածված լուսանկարում դերասանը «իշխանական սրտիկ» էր ցույց տալիս, իսկ կրծքին փակցված էր Փաշինյանի բաժանած քարտեզը։ Լուսանկարը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։

Օրվա ընթացքում մեծ ուշադրության արժանացավ նաև Սուպեր Սաքոյի առողջական վիճակը։ Հայտնի դարձավ, որ երգիչը Հայաստանում ենթարկվել է վիրահատության։

Երգչի պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը StarNews-ին պատմել է, որ Սուպեր Սաքոյին միանգամից երեք վիրահատություն է արվել, որոնք բարեհաջող են անցել։ Այժմ երգչի վիճակը լավ է, և նա պատրաստվում է վերադառնալ ԱՄՆ։

Լավ լուր ստացվեց նաև սիրված դերասան Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Վիրաբույժ Սուրեն Ստեփանյանը տեղեկացրել է, որ համատեղ ջանքերով հաջողվել է հաղթահարել հերթական դժվար փուլը։ Բժիշկները հույս են հայտնել, որ մոտ ապագայում Հրանտ Թոխատյանին կրկին կտեսնենք բեմում։