Ինձ թվում է` հայրս միշտ ներքևում նստած է. առանց արցունքների չեք կարող նայել,թե ինչպես է Մայքլ Քոթանջյանը պատմում հոր վերջին օրերի մասին

  • Feb 27, 2023

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը երգիչ Մայքլ Քոթանջյանն է: StarNews-ը հետևել է հաղորդման ընթացքին: Վերջինս պատմում է երջանկահիշատակ հոր` Ռաֆայել Քոթանջյանի կյանքի վերջին օրերի մասին`նշելով, որ արտիստի կյանքում հիվանդությունները վերջին շրջանում հաջորդում էին մեկը մյուսին:

«Մեզ թվաց, որ եթե բուժենք նրա դիմածնոտային ներվի խնդիրը, վերջապես հանգիստ կապրի, սակայն այդ բարդ վիրահատությանը հաղորդեցին այլ խնդիրներ, որոնց դիմաց մենք անզոր էինք»:

Նա հպարտորեն է նշում, որ վերջին 7 տարիների ընթացքում նա կարողացավ հոր հետ լինել նույն բեմում:

Զրույցի ընթացքում Մայքլը նշում է, որ իրենց կապը որպես հայր ու որդի բավականին ամուր ու այլ է եղել` հավելելով, որ հայրն իր ավագ ընկերն էր, ով միշտ կիսվում էր իր հետ ճիշտ խորհուրդներով:

Մեկնաբանություն

Որոնում