Քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված, սակայն մարդիկ թույլ չէին տալիս նրանց: Նրանք մեքենաներով փակել էին ճանապարհը: Միջամտած Ոստիկանները ճանապարհը փորձում էին բացել, ինչից հետո էլ սկսվեց առավել լարված իրավիճակ:
Լիանա Վանոյանն անդրադարձել է ոստիկանական ուժի կիրառմանը`գրելով.
«Անմարդկային ձևով ծեծում են մարդկանց»:
Նշենք, որ այս պահին դեռևս շարունակում է լարված մնալ իրավիճակը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը
փորձում է բանակցել գյուղացիների հետ`ճանապարհը բացելու հարցում, սակայն նրանք հրաժարվում են բացել ճանապարհը: