Հունվարի 7-ից Լոս Անջելեսի շրջաններում, Հարավային Կալիֆորնիայում իսկական աղետ է։ Անտառային հրդեհները տարածվում են ու մեծ վնասներ հասցնում բնակչությանը։
ԱՄՆ-ում բնակվում են հազարավոր հայեր, որոնք կրել են վնասներ, տարհանվել են ու ունեն օգնության կարիք։
Երգիչ Անդրեն և լրագրող Մհեր Բաղդասարյանը միացել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին և օգնություն են հավաքագրում՝ աղետից տուժածների համար։
StarNews-ը ներկայացնում է բացառիկ կադրեր: