«Շնորհակալ եմ Աստծուն ․․․»․ Եվա Զոհրաբյանի հուզիչ շնորհավորանքը դստեր 1-ամյակին

Այսօր առանձնահատուկ օր է դերասանուհի Եվա Զոհրաբյանի ընտանիքում․ նրա դուստրը նշում է իր 1-ամյակը։

Դերասանուհին այս գեղեցիկ առիթով սոցիալական էջերում հրապարակել է ջերմ ու հուզիչ շնորհավորանք՝ կիսվելով արխիվային կադրերով՝ փոքրիկի ծննդյան առաջին օրերից մինչև այսօր։ Տեսանյութն ու լուսանկարները լի են սիրով, ջերմությամբ ու հիշողություններով։

Եվան իր գրառման մեջ անկեղծորեն կիսվել է մայրական զգացմունքներով՝ գրելով․

«Այսօր աղջկաս 1 տարեկանն է։ Անցավ մեկ տարի, ու այդ մեկ տարվա ընթացքում դու դարձար մեր կյանքի լույսը, մեր սիրո ամենագեղեցիկ արտացոլումը։

Հիշողությանս մեջ հավերժ կանգ է առել ապրիլի 23-ը։ Հիշում եմ ամեն պահը… Ինչքան արագ անցան այս ամիսները… թվում է երեկ էր, երբ առաջին անգամ քեզ տեսա, գրկեցի ու սիրեցի։ Վայելել եմ ամեն մի ակնթարթը քեզ հետ։

Շատ ենք սիրում քեզ, մեր արև, մեր լույս։ Շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ մեզ պարգևելու համար։ Մեր Արիա»։

Հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել․ հետևորդները մեկնաբանություններում շնորհավորել են փոքրիկին՝ մաղթելով առողջություն, անհոգ մանկություն և երջանիկ ապագա։

Ձեզ ենք ներկայացնում դերասանուհու հրապարակած այս սիրաշատ և ջերմ կադրերը, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մեկին։