StarNews-ը արդեն տեղեկացրել է, որ ռուսաստանաբնակ հայ բլոգեր Արուսյան, ով հայտնի է նրանով, որ մեծ չափաբաժիններով ուտելիքներ է պատրաստում և այդ ամենով կիսվում իր ինստագրամյան էջում, այս օրերին Հայաստանում էր: Նա տեսարժան վայրեր, հայկական եկեղեցիներ էր այցելում այստեղ:
Սակայն բլոգերը կրկին վերադարձել է Հայաստան: Հետաքրքրականն այն է, որ բլոգերին այստեղ շատերն էին դիմավորել`սկսած շոուբիզնեսյան ներկայացուցիչներից մինչև տարբեր գործարարների ընտանիքներ:Երգչուհի Նանան օրինակ կարծես Արուսյայի դայակը լիներ, ով բլոգերի հետ շողքի պես պտտվում էր: Դե իսկ Արուսյայի Հայաստան գալը պայմանավորված էր Արկադի Դումիկյանի համերգով, որի հրավերը հենց Դումիկյանն էր ուղարկել: Այստեղ նաև Արուսյային ջերմ ընդունելություն էր ցուցաբերել ԱՄՆ- ում վերջերս իր տարվա մեծ մասն անցկացնող Արտաշ Ասատրյանը: Նա որոշել էր տանել նրանց Էջմիածին, բռնել Արուսյայի ձեռքն ու ուղեկցել եկեղեցի, ռեստորան:Այս ամենը, իհարկե մենք մանրակրկտորեն ներկայացրել էինք, բայց…
Ահա, երբ բլոգերն արդեն Ռուսաստանում է, նա որոշել է հատուկ և հրապարակային շնորհակալություն հայտնել գործարար Սամվել Ալեքսքնյանի կնոջը`Շողերինային: Ինչ խոսք` մենք չենք կարող ասել, թե ինչ է իրականում արել Շողերինան, սակայն մի բան կարող ենք փաստել`Արուսյան իրեն իսկապես դրսևորում է որպես ոչինչ չտեսած, հազիվ շքեղ մեքենա նստած մարդ: Նա պարծենալով նշում է, որ օրինակ Շողերինայի պես իրեն դիմավորող չէր եղել, 2 մեքենա են վարձել իր համար և այլն…
Լավ Արուսյա ջան, ոնց որ ասում են`սաղ հեչ, գոնե Նանան մեջ, հո՞ մենք տեսել ենք`ոնց է քեզ դայակություն անում: