Տեղեկացրել ենք, որ օրերս կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրը․
<<Արցախում պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս՝ Դավիթ Բագիրյան Կարենի ու այլևս կապի դուրս չի եկել…
Չենք գտնում, անունը հիվանդանոցներում չկա..
Խնդրում եմ, ով լուր ունենա, գրեք․․․>>,- հայտարարություն էր տարածել Մանեն:
Եվ ահա հաղորդավարուհին տեղեկություն է տարածել`գրելով հետևյալը.
«Դավիթին դեռ չեն գտել»: