Գայա Արզումանյանի բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների, Տաթև Սարգսյանի ուզողների, Գևորգի և Քրիստիի նշանադրության, Ագնեսա Շահնազսրյանի սիրո ռոմանտիկ պատմության, Արտաշ Ասատրյանի շքեղ տան մասին և ոչ միայն.շաբաթվա շոուբիզնեսյան ամփոփումը

  • Mar 25, 2023

StarNews-ը ինչպես միշտ ամփոփում է շոուբիզնեսյան շաբաթը:

Այս շաբաթ StarNews-ը խոսել էր երգչուհի Գայա Արզումանյանի կատարած բազմաթիվ միջամտությունների մասին:

Գայան վիրահատել է քիթը, մեծացրել շուրթերը, մեծացրել կրծքերը, ինչպես նաև այլ միջամտություններ կատարել դեմքի շրջանում:
Գայայի տարիներ առաջ արված լուսանկարներն ու ներկայիս լուսանկարները որևէ կապ չունեն մեկը մյուսի հետ, երգչուհին ամբողջովին կերպարանափոխված է:
Իհարկե լավ է,երբ մարդն աշխատում է ինքն իր վրա, սակայն մեկ այլ բան է չափի զգացողությունը կորցնելը, սեփական կերպարից չափից դուրս հեռացվելն ու անճանաչելի դառնալը:

Այս շաբաթ դերասանուհի Տաթև Սարգսյանը որոշել էր գնալ անցյալ և մանկություն: Նա ցույց է տվել իր տեսքը տարիներ առաջ ու անկեղծորեն խոստովանել է, որ ինքը նախկինում շատ ուզողներ ուներ, ինչը չի կարող ասել  հիմա: Ստորև Տաթևիկի արտաքնային փոփոխությունը`առաջ և հետո նկարով:

Այս շաբաթվա ամենաքննարկվող թեման դերասաններ Գևորգ Մկրտչյանի և նրա սիրելիի`Քրիստինայի նշանադրությունն էր:

Զույգը շքեղ երեկո էր կազմակերպել, որին հետևել  էր StarNewsն ու նկատել, որ աստղային զույգի նշանադրությանը ներկա է եղել 120 հյուր:

Նշանադրության կարևոր արարողությանը`կոնյակները բացելու պարտականությունն  իրենց վրա էին վերցրել Գևորգի եղբայրն ու Քրիստինայի պապիկը:

Հանդիսությունը վարել է երգիչ, դերասան Ավո Ադամյանը, ում երգի ներքո էլ եղել է զույգի առաջին պարը:

Գևորգն ու Քրիստին հետաքրքիր և չկրկնվող տորթ էին ընտրել իրենց կարևոր օրվա համար, ինչպես նաև շքեղ ձևավորում և գեղեցիկ տարոսիկներ` տարոսը ներկաներին բաժանելու համար:

Նշենք, որ տարոսիկները բաժանվեցին Գևորգի կատարման ներքո:

Նշենք նաև, որ երեկոյի ընթացքում իրենց կատարումներով են հանդես եկել մի շարք երգիչ-երգչուհիներ:Օրվա գլխավոր հերոսուհին երեկոյի ընթացքում զգեստափոխվել էր:

StarNews-ը նաև ներկայացրել էր դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի սիրո ռոմանտիկ պատմությունը, որի մասին նա խոսել էր հարցազրույցներից մեկում:

«Ես և Դանիելի հայրը 16 տարեկան երեխաների նման սիրահարված էինք, սիրեցինք իրար և շնորհակալություն նրան, որ այսպիսի հրաշք բալիկ պարգևեց ինձ, այնպես չի, որ նպատակ էր դրվել բալիկ ունենալու, ինքնանպատակ չէր: Իսկական սեր էր, որի արդյունքում եղավ Դանիելը, չէինք մտածում, ստացվեց էնպես, որ եղավ և շատ լավ եղավ»,-նշել էր Ագնեսան`հավելելով, որ շատ է ուզում, որ իր որդու հայրը ընտանիք կազմի և երեխաներ ունենա:

Անցյալ շաբաթ StarNews-ի աչքից չի վրիպել, թե ինչպես էր Արտաշը`տեսազանգի միջոցով, խոսում իր փոքր որդու հետ, ով իր մայրիկի և քույրիկի հետ Հայաստանում է ապրում:

Այստեղ մեր աչքից չէր վրիպել, թե որքան շքեղ տուն ունի Արտաշ Ասատրյանը Հայաստանում, ինչ խոսք`և´ շքեղ է, և´ գեղեցիկ:

 

Մեկնաբանություն

Որոնում