«Իմ կյանքի ամենակարևոր կանայք»․ Սոֆի Դևոյանի անկեղծ շնորհավորանքը մայրիկին և տատիկին հուզել է բոլորին

Սոֆի Դևոյան կրտսերը ևս մեկ անգամ ցույց է տվել, թե որքան մեծ նշանակություն ունեն իր կյանքում մայրն ու տատիկը և որքան մեծ ներդրում ունեն իր երջանկության և արժեքների ձևավորման գործում։ Նա հուզիչ գրառում է կատարել՝ նվիրված մարդկության ստեղծագործ կնոջ տոնին՝ մայրերի տոնին։

Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է գեղեցիկ լուսանկարներ և կից գրել՝

Շնորհավորում ենք ձեր տոնը սիրելի կանայք
Այս օրը թող հիշեցնի, թե որքան մեծ ուժ, ջերմություն ու լույս եք բերում դուք կյանք:
Ձեր հոգու նրբությունն է, որ աշխարհը դարձնում է ավելի բարի ու գեղեցիկ։ Թող ձեր ժպիտը միշտ լուսավորի ձեր շուրջը եղած ամեն բան։

«Իմ կյանքի ամենակարևոր կանայք՝ ձեր շնորհիվ եմ ես մեծացել ջերմության, գեղեցկության ու սիրո փայլի մեջ
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ »։