«Ես ու քույրս նույն տարիքում». Սիլվա Հակոբյանի աղջիկների նոր լուսանկարը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Տարիներ շարունակ Սիլվան նոր երգեր է թողարկում և մասնակցում համերգային շրջագայությունների։
Սիլվա Հակոբյանը նաև աչքի է ընկնում իր սոցիալական էջերի ակտիվությամբ, որտեղ բացի անձնական լուսանկարներից տեղ են գտնում երկու աղջիկների մասնակցությամբ ջերմ հրապարակումները։
Երգչուհու ավագ դուստրը՝ Միլան ևս ունի իր սոցիալական էջերը, որոնք վարում է մայրիկի օգնությամբ։ Ինստագրամյան հարթակում Միլան տեղադրել է լուսանկարներ՝ իր ու քույրիկի մասնակցությամբ և հետևորդներից հարցրել արդյո՞ք նման են իրար։
«Ես ու քույրս նույն տարիքում, նույն վայրում և գրեթե նույն հագուստով նման ենք»։



















