«32 ատամը» փլուզվել է անհամաձայնության ֆոնի վրա. Գարիկ Պապոյանը՝ «32 ատամի», Արմուշի ու Կարենի կոնֆլիկտի մասին

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Իր խոսքում Գարիկը անդրադարձել էր «32 ատամ» ակումբի փլուզմանն ու դրա շուրջ ստեղծված սկանդալին․

«Չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան ասաց ու արեց, դրա համար բաժանավեց։ Ինձ թվում է՝ այնքան բնական է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Ինձ անձամբ բոլորի հետ ծանոթացրել է և «32 ատամ» հրավիրել է Կարեն Բաբաջանյանը։ Բայց դա միայն Կարեն Բաբաջանյանը չէր, դա Վահագն էլ էր Գրիգորյան, Արմուշն էլ էր ամենասկզբից իրենց հետ ու դա իրենց տեսլականով գնում էր։ Բայց ընթացքում պայմաններ է փոխվում և ադապտանալու կարիք է լինում։ Եվ այն մարդիկ, ովքեր եղել են, իրենք էլ են սկսում աճել, կարծիք ունենալ և այդ կարծիքի հետ հաշվի չնստելը, երբ թիմը արդեն կայացած է, կարող է բերել բախումների։

«32 ատամը» կոնֆլիկտի վրա չի փլուզվել, անհամաձայնության ֆոնի վրա է փլուզվել։ Կարծիքների կիսվելը բերել է նրան, որ պետք է այդ կարծիքները առանձին կայացնել։ 

Ամիսներ առաջ Արմուշն ու Կարեն Բաբաջանյանն էին նույն թեմայի մասին խոսել ու սկանդալային հայտարարություններ արել, վիրավորել իրար։ Անդրադառնալով նաև այդ թեմային Գարիկը նշել էր․

«Ես Արմուշի հարցազրույցը մինչև վերջ չեմ դիտել, լարվել եմ։ Իսկապես չեմ ուզի քոմմենթել այն բաների վրա, ինչը չեմ տեսել»։