«Մի՛ փաթաթեք ձեր հիվանդագին կարծիքը հասարակության վզին». Լիանա Վանոյանի էմոցիոնալ հոլովակը

Դերասանուհի Լիանա Վանոյանն իր հերթական տեսաուղերձում բարձրացրել է հանրային հնչեղություն ունեցող մի թեմա, որը վերաբերում է տղամարդկանց դավաճանություններին և դրա շուրջ ձևավորված կարծրատիպերին։

Լիանա Վանոյանը նշել է, որ ականատես է եղել մի քննարկման, որտեղ կանայք պնդում են, թե տղամարդու դավաճանության հիմնական պատճառը կնոջ ոչ պատշաճ արտաքին տեսքն է առավոտյան ժամերին։ Դերասանուհին կտրականապես հերքել է այս տեսակետը՝ ընդգծելով, որ դավաճանությունը տեղի է ունենում ընդամենը մի քանի հիմնավոր պատճառներով, որոնց թվում են սեփական ընտրության հանդեպ հարգանքի բացակայությունը, տանը տիրող սիրո, համերաշխության ու վստահության պակասը, ինչպես նաև մարդու տեսակը։



Լիանա Վանոյանը շեշտել է, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ դավաճանում են անթերի խնամված և գեղեցիկ սանրվածքներով կանանց, ուստի արտաքին տեսքը չի կարող հիմք հանդիսանալ նման քայլի համար։

Նա հորդորել է չտարածել նմանատիպ «հիվանդագին» կարծիքներ և չփորձել դրանք փաթաթել հասարակության վզին՝ հավելելով, որ կինը պարտավոր չէ ամեն օր արթնանալ բարդ սանրվածքներով ու կորսետներով միայն դավաճանությունից խուսափելու համար։