«Երկու երեխա ուներ». Լևոն Տեր Պետրոսյանի ընտանիքը․ մանրամասներ

Դերասան Լևոն Տեր Պետրոսյանը ծնվել է 1981 թվականին՝ Երևանում։ Երբ նա ընդամենը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հայաստանից․ սկզբում՝ Ռուսաստան, ապա՝ Կանադա, իսկ 14 տարեկանում վերջնականապես հաստատվել է Միացյալ Նահանգներում։ Լևոնը իր կյանքը կառուցել է Գլենդելում, որտեղ էլ ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը։
Սակայն բեմից դուրս նա առավել մեծ նվիրվածությամբ մարդ էր՝ սիրող ամուսին, հոգատար որդի, եղբայր և հայր։ Նա իր հետևում թողել է կնոջը և երկու անչափահաս որդիներին՝ 14 և 7 տարեկան, որոնք եղել են նրա կյանքի կենտրոնը և պայքարի գլխավոր ուժը նույնիսկ ամենադժվար օրերին։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր Պետրոսյանը մահացել է քաղցկեղից, որը տարածվել էր նաև լյարդի վրա։

















