1 նախադասություն ու բազմաթիվ տառասխալներ. Արմեն Պետրոսյանի էջը կոտրե՞լ են. Հնարավոր չէ, որ Մենչը այսպես սխալներով գրառում աներ

Այսօր Արմեն Պետրոսյանը (Մենչ) իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր դիտել են «Ֆուլլ Հաուս Վայրէջք» ֆիլմը և կիսվել դրական կարծիքներով ու հաղորդագրություններով։
Սակայն StarNews-ի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ հրապարակման մեջ առկա են բազմաթիվ տառասխալներ։ Սա հարցեր է առաջացրել օգտատերերի մոտ՝ արդյոք Արմեն Պետրոսյանը կարող էր նման տառասխալներով գրառում կատարել, թե՞ հնարավոր է նրա էջը կոտրված է։
Ստորև ներկայացնում ենք Մենչի հրապարակումը։
” Անչափ ուրախ եմ, անչափ հուզված, անչափ երջանիկ: Այնքան դրական հաղորթագրություններ եմ ստապում մարդկանցից, ով արդեն դիտել է ֆիլմը,ու հասկանում եմ, որ իզուր չեր մեր աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորին”


















