«Հռոմ, Մադրիդ, Լոնդոն․ Մենչի շքեղ ու ջերմ ընտանեկան հանգիստը»

Դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոյան-ը (Մենչ) ընտանիքի հետ շարունակում է վայելել իր եվրոպական հանգիստը՝ ակտիվորեն կիսվելով լուսանկարներով ու տեսանյութերով։

Վերջին օրերին նա հրապարակումներ էր անում Իտալիա-ից և Մադրիդից, իսկ այժմ արդեն ընտանիքի հետ գտնվում է Լոնդոնում, որտեղից ևս շարունակում է կիսվել իրենց գեղեցիկ ու հիշարժան պահերով։

Հրապարակումներից մեկին կից Մենչը գրել է․ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով»։
Իսկ Մադրիդում վազքուղուց հրապարակված տեսանյութին կից նա հումորով նշել է․ «Մադրիդ գաս՝ չվազես, ոնց որ խաշ ուտես՝ չփրթես)))»։

Բացի այդ, Մադրիդում նա որդու հետ մասնակցել է նաև ֆուտբոլային հանդիպման՝ ևս մեկ անմոռանալի փորձառություն ավելացնելով իրենց ճանապարհորդությանը։

Այս պահին դերասանը արդեն Լոնդոնից է հրապարակումներ անում՝ հիանալով քաղաքի ճարտարապետական գեղեցկությամբ և այդ պահերը փոխանցելով իր հետևորդներին։