«Չեմ կարող կոտրվել՝ 4 երեխա եմ մեծացնում». Կարեն Կարագուլյանը՝ դժվար պահերի և «Օսկար» ստանալու մասին

Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հյուրը դերասան Կարեն Կարանգուլյանն է։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Խոսելով աշխատանքային գործունեության մասին Կարեն Կարագուլյանը անկեղծորեն նշեց, որ չի երազել «Օսկարի» մասին.

«Ֆիլմեր նկարելուց, իհարկե մտածում ես ինչ-որ բան շահես, բայց եթե կենտրոնանաս դրա վրա հասատ չես հասնի, չես կարող հաջողակ լինել»։

Կարեն Կարագուլյանը իր լավագույն ֆիլմերից մեկին հասնելուց առաջ ունեցել է մի շրջան, երբ որոշել է վերջ տալ դերասանությանը։ Այս մասին նա ասաց.

«Ամենամեծ հանգամանքն այն էր, որ ես հոլիվուդյան ֆիլմերի, շոուների համար փորձերի էի գնում և անընդհատ մերժվում էի։ Դերասանի կյանքում երկար դադարները դժվար են։ Սկսում է դա ազդել քեզ վրա և սկսում ես կասկածել քո ուժին ու ընդունակություններին։ 

Դու պետք է կարողանաս զգացմունքներդ ճիշտ կառավարել, որովհետև եթե չկառավարես կընկնես վատ հոգեվիճակի մեջ»։

Կարեն Կարանգուլյանը մինչև 1887 թվականը ապրել է Երևանում ապա զորակոչվել ռուսկան բանակ, այնուհետև՝ վերադարնալով Հայաստան, որոշում է կայացրել տեղափոխվել ԱՄՆ.

«Իմ եղբայրը հիվանդ էր, 18 տարեկան էր ՝ ինձանից փոքր։ Արյունը չէր գնում մինչև ոտքի վերջը և սևանում էր։ Եթե այստեղ մնար ոտքը կտրելու էին։ Ծնողները տարան Ամերիկա վիրահատեցին ու ինքը լավանում էր , բայց այստեղ ապրել չէր կարող, քանի որ անընդհատ բժիշկների հսկողության տակ պետք է մնար։ Իր մամայի վիզան վերջանում էր, գնացի, որ հորքուրս գա հետ ու ես մնամ եղբորս հետ»։

Կարեն Կարագուլյանը զրույցի ընթացքում հումորով նկատեց.

«Առաջին անգամ, որ մտածեցի մեծանամ ուզում եմ դերասան դառնալ  արդեն 40 տարեկան էի, ունեի կին, երեք երեխա, չորորդն էլ գալիս էր։ Պետք է անեի համ այն գործս, որով որ ընտանիք էի պահում, համ կինոն, որով որ երբեք փող չեմ աշխատել։ Ֆիլմերից վարձատրվելը մինիմում էր։  

Սովորել էի , որ պիտի գնամ կարմիր գորգ հետո իմ գործով զբաղվեմ՝ ինտերիեր դիզայնով։ Մի քիչ դժվար է երկուսը համատեղել, բայց երբ մարդ արդեն  հասուն է և ճիշտ է մոտենում այդ հարցերին և չի կոտրվում, չի մտածում, որ միայն պիտի կարմիր գորգի վրա պիտի կանգնի ամեն բան ստացվում է ։ Աշխատել եմ ճիշտ ղեկավարել այդ զգացմունքներն իմ մեջ և կարծես սովորել եմ։ Չեմ կարող կոտրվել, որովհետև 4 երեխա եմ մեծացնում»։