Իմ տանն էլ կա Ռիտա Սարգսյանին նվիրված անկյուն, այնտեղ էլ խունկ եմ վառում. Ավետն ու Նազենին` Ռիտա Սարգսյանի գերեզմшնատանը

  • Mar 03, 2023

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել է հաղորդավար Ավետ Բարսեղյանին: StarNews-ը հետևել է հաղորդմանը, որի ժամանակ նրանք միասին այցելել են գերեզմանատուն:

Ավետը խոսել է գերեզման այցելելու, տխուր դեպքը սկզբնական շրջանում դժվար ընդունելու մասին.

«Գերեզման գնալու մեջ կա տխրություն, կա լաց, բայց ինքն ավելի ապրեցնող լացն ա, ու դեպի կյանք քեզ բրդող հոսանքն ա ավելի շատ: Դեպքի  ժամանակ անընդհատ պատերազմում ես քո հետ, Աստծո հետ, ճակատագրի հետ»:

Նազենի Հովհաննիսյանը հետաքրքրվեց`թե երբ անցավ «պատերազմը» Ավետի մստ, երբ նա կորցրեց հայրիկին.

«Հայրիկիս մահից հետո ունեցա բարկություն, որը պարբերաբար հետ վերադարձող բարկություն է: Մեզ նաև վատ առումով օգնումա 19 տարեկան երեխեքի էսքան կորուստը, որ դու արդեն 58-ի կամ 45-ի մահը սկսում ես այլ ձև տանել: Եթե էդ 19 տարեկանների մամաներն ուժ են գտնում ապրելու ու նոր կյանք տալու,ուրեմն դու հանգիստ տեղդ նստիր»:

Նրանք այցելեցին և ծաղիկներ դրեցին Ռիտա Սարգսյանի գերեզմանին.

«Մենք եկանք տիկին Ռիտայի այգի, սա հանգստյան այգի է: Իր նման գեղեցիկ այգի: Իր գոյությունն այնքան շատ կա իկ մտքում, իմ տան մեջ: Ես տարվա մեջ մի քանի անգամ եմ գալիս այստեղ: Ես իմ տանն ել ունեմ մի անկյուն`տիկին Ռիտային նվիրված, ու եթե աղոթք եմ անում, կամ խունկ վառում, ապա այդտեղ եմ անում»:

Ավետ Բարսեղյանը խոստովանեց, որ Ռիտա Սարգսյանն իր համար եղել է մոր նման:

Մանրամասները`տեսանյութում

Մեկնաբանություն

Որոնում