Ահա, թե ով է Արա Մարտիրոսյանի նոր սիրելին. ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ և տեղեկություն

  • Apr 13, 2023

StarNews-ը այսօր խոսելու է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մասին: Այն, որ Արայի անձնական կյանքը լի է եղել մի շարք տարբեր իրադարձություններով, նորություն չէ, բայց այս նորությունը պատմելու է վերջերս Արայի անձնականում տեղի ունեցած մեծ փոփոխության մասին: Դե ինչ`մեր ունեցած տեղեկությունների համաձայն`Արան նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:

Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ, ով աշխատում է հայաստանյան հայտնի կլինիկաներից մեկում և գեղեցիկ ժպիտ պարգևում մարդկանց:

Սակայն ոչ պակաս ժպիտ է Ալլային պարգևում նաև Արան`սիրելիին նվիրելով չափազանց շքեղ ու թանկարժեք նվերներ, որի մասին StarNews-ը մոտ ապագայում մանրամասներով հանդես կգա և կկիսվի իր ընթերցողների հետ:

Թե երբ Արան հանրությանը կխոստովանի իր անձնականի փոփոխությունն ու երբ կներկայացնի սիրելիին, մեզ դեռևս հայտնի չէ: Այս պահին առաջարկում ենք դիտել նախ զույգի համատեղ`ռոմանտիկ լուսանկարը, այնուհետև` սիրված երգչի նոր սիրելիի լուսանկարները:

Մեկնաբանություն

Որոնում