Գյումրիում այսօր սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հուղարկավորությունն էր:
Տեղի բնակիչները, նրա արվեստի երկրպագուները, մայրաքաղաքից ու այլ շրջաններից ժամանած հայտնի մարդիկ ու դերասանուհու ընկերները ծափահարություններով վերջին անգամ հրաժեշտ տվեցին սիրված արտիստուհուն:
Հիշեցնենք՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը կյանքից հեռացել է ապրիլի 3-ին: