Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի հարսը` Մերի Ղազարյանը, բավականին ակտիվ է իր միկրոբլոգում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ներկայացնելով իր և իր ընտանիքի առօրյան:
Այս անգամ Մերին հրապարակել է փոքրիկի լուսանկարը,որում նա նստած է մանկասայլակին: Ինչ խոսք` փոքրիկն իսկական հրաշք է:
StarNews-ի աչքից չի վրիպել Վարդուհի Վարդանյանի թոռնիկի գերշքեղ մանկասայլակը, որն այժմ համարվում է լավագույններից և մոտավորապես արժե 800.000 դրամ: Ինչպես ընդունված է ասել`«մի ավտոմեքենայի գին»:
Հիշեցնենք, որ փոքրիկին անվանակոչել են ի պատիվ տատիկի`Վարդուհի:
Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:
Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: