Երեկ տեղի ունեցավ այն ֆիլմի պրեմիերան, որտեղ նկարվել է Եվա Զոհրաբյանը։
Ֆիլմի դերասանները՝ Արտյոմ Քալայջյանը և Եվա Զոհրաբյանը հյուրընկալվել են «Шоу Воли» ռուսական հեռուստանախագծին։ Եվայի մասնակցությամբ հաղորդման կադրերը տարածվել են համացանցում, քանի որ դերասանուհին այդքան էլ լավ չի խոսում ռուսերեն։
Դերասանուհին ինքն էլ նշում էր, որ ինքը այդքան էլ լավ չի խոսում ռուսերեն, սակայն ուրախ է գտնվել տաղավարում ու հարցազրույց տալ։
Հարկ է նշել, որ չնայած լեզվական խնդիրների, Եվան առանձնացավ իր անկեղծությամբ ու դրական էներգիայով։
Starnews -ը ձեզ է ներկայացնում կադրեր ինչպես հաղորդումից, այնպես էլ ֆիլմի պրեմիերայի օրվանից, որտեղ Եվան ներկայացել է ամուսնու հետ։