StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգիչ Արամ Ասատրյանին և նրա զավակներին: Նա և կինն ունեն 3 որդի և մեկ դուստր:Որդիներից Սեդրակը տարիներ առաջ մահացել է, Արտաշը և Տիգրանը այս պահին գտնվում են Ամերիկայում և այնտեղ ծավալում են իրենց գործունեությունը:
StarNews–այսօր որոշել է պատմել Ասատրյանների դստեր`Զվարթի մասին, ով մեր ունեցած տեղեկությունների համաձայն` չի շփվում եղբայրների հետ:
Մենք հետևել ենք Զվարթի ինստագրամյան էջին և նկատել, որ ոչ Տիգրանը, և ոչ Արտաշը չեն հետևում իրենց քույրիկի սոցիալական ցանցի էջին: Զվարթին հետևում են միայն Տիգրանի որդիներն ու Սեդրակի որդին` Արամը: Թե ինչ սև կատու է անցել նրանց մեջ,StarNews-ը խոստանում է հետագայում պատմել:
Հավելենք, որ Զվարթը երգչուհի է: Նա ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս իր նոր երգերով, սակայն որպես էդպիսին շոու բիզնես ասվածուն երբեք էլ չի եղել:
Նշենք, որ Զվարթի ամուսինը շոումեն Գրիշա Սանդալյանն է, ով ԱՄՆ-ում ճանաչված և պահանջված շոումեն է:
Մեկ անգամ նա իր աներոջ`Արամ Ասատրյանի մասին հետևյալ հրապարակումն է արել.
«Ես, երբ պատանի էի լսում էի քո երգերը և ամեն օր աշխարհս ավելի էր հետաքրքրանում։ Երգում էիր ամեն ինչի մասին ՝ ծնողական սեր, սեր դեպի հայրենիք, ընկերներ, հարազատություն, մարդկային սեր , նվիրվածություն, հավատարմություն և այլն։ Այն ինձ շատ էր ոգևորում , որովհետև այնտեղ իրական հոգի կար ՝ պարզ ու հասարակ , որը ընկալելու համար պարտադիր չէր լինեյի փիլիսոփա։ Իսկ հետո , երբ ամեն ինչ փոխվեց և քո ստեղծած ծովից բաժին հասավ ինձ քո ամենափխրուն կաթիլը , ես դարձա ամենաերջանիկ մարդն աշխարհի։ Ամեն օր քեզ օրհնում եմ Արամ , որ քո կյանքի այդ ստեղծած քաղցրահամ կաթիլը իմ կյանքը ավելի քաղցրացրեց։ Այսօր արդեն քանի տարի է քո տարեդարձը հիշում ու նշում ենք առանց քեզ , բայց դու միշտ ներկա ես քո երգով , խոսքով ու քո հումորով ։ Դու մեզ թողեցիր այդպիսի հիշողություններ և քո բացակա լինելը ուղղակի ֆիզիկական է ։
Լույսերի մեջ մնաս հավերժ սիրելի Արամ Ասատրյան , թեև դու ինքդ հենց լույս ես , որ կաս հավերժությամբ»:
Ստորև ներկայացնում ենք ընտանիքի երգը, որը ժամանակին հիթ էր: