Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Քեթրին Մանասյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում Քեթրինը բացառիկ խոստովանություն է արել իր ընտանեկան կարգավիճակի մասին`նշելով, որ ինքն ամուսնալուծված է արդեն 4 տարի:
Հաղորդավարուհու այն դիտարկմանը, որ դերասանուհին փորձել է խնամքով թաքցնել իրողությունը, դերասանուհին նկատեց, որ ինքը երբեք չի թաքցրել հանրությունից իր ամուսնալուծության մասին, սակայն որևէ մեկն այդ մասին չի հարցրել:
Քեթրինի խոսքով`իր որդին մշտապես կապի մեջ է եղել հայրիկի հետ, անգամ այն ժամանակ, երբ ինքը որևէ կապի միջոց չի ունեցել նախկին ամուսնու հետ:
Քեթրինը խոսեց նաև միայնակ մայրիկի կարգավիճակի մասին`նշելով, որ մտածել է, որ հնարավոր է գա նման օր:
Ամուսնալուծության էտապը Քեթրինի համար չափազանց բարդ է եղել, որը նա համարում է արդեն անցյալ:
Դերասանուհին հաղորդման ընթացքում հիացմունքով խոսեց որդու մասին`նշելով,որ թեպետ երջանկությունը լռություն է սիրում, այնուամենայնիվ` ինքը երջանիկ է իր որդով, ով իր կյանքում մեծ դեր ունի: