Երեկ StarNews-ը գրել էր, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը`Լիլիթ Բասյանը, հետաքրքիր և ռոմանտիկ սթորիներ է հրապարակել:
Նա ցույց է տվել իր 1000+ վարդերը, ինչպես նաև Լիլիթի ձախ ձեռքին նկատելի է եղել նշանադրության մատանի:
Լիլիթը միտումնավոր ձեռքը դրել էր ծաղիկներին և ցույց տվել իր մատանին:
Ըստ մեր ունեցած տեղեկության`Լիլիթը այսպես հայտնել էր նոր հարաբերությունների մասին, որոնք իսկապես լուրջ փուլ են մտել:
Եվ ահա Լիլիթը հաստատել է StarNews-ի հրապարակումը`իր սիրելիի հետ լուսանկար տեղադրելով: Սակայն սննդաբանը փորձել է թաքցնել իր սիրելիի դեմքը`չհրապարակելով ամբողջական դեմքը:
Նշենք, որ Լիլիթը անձնական կյանքը`Ալեքսանդր Բաբասյանից ամուսնալուծվելուց հետո, մշտապես հետաքրքրել է բոլորին:
Նա մեկ նշում էր, որ նոր սիրելի ունի, մեկ ասում, որ իր միակ սերը իր որդին է: Ըստ մեր պատկերացման`Լիլիթն իր անձնական կյանքում հիասթափություններ տեսել է շատ: