Երեկ կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։
Արդեն այսօր ԱՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուս խաղաղապահների հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ.
Մինչ այս պահը հայտնի է 35 զոհի և 200-ից ավել վիրավորների մասին։
Այս ամենի ֆոնին երգիչ Էրիկ Կարապետյանը որոշել է հետաձգել Սեպտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նախանշված իր մեծ մենահամերգը.
«Հայցում եմ ձեր ներողամտությունը և, կարծում եմ, որոշումս հասկանալի է»,- նշել է երգիչը իր խոսքում։