Երեկ կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։ Ադրբեջանը այս պահին էլ շարունակում է իր ոտնձգությունները Արցախի նկատմամբ։
Սեպտեմբերի 23-ին էլ Երևանում նախատեսված է ռեփեր Snoop Dogg-ի համերգը, որի ընթացքում պետք է ելույթ ունենար նաև արցախցի ռեփեր Լյոկան։ Էըրջին իրադարձություններով պայմանավորված՝ Լյոկան որոշել է չեղարկել իր մասնակցությունն ու այս մասին գրառում է արել.
«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու: Մանրամասները կլինեն հաջորդիվ»,- նշել էր նա։