Ընդամենը մի քանի ամիս առաջ համացանցում բուռն քննարկվում էր այն, որ երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է:
Եվ իրականում` երգիչն այնքան էր նիհարել, որ տպավորություն էր ստեղծվել շատերի մոտ, որ սիրված երգիչն ունի առողջական խնդիրներ:
Արտաշ Ասատրյանը շարունակում էր նոր հրապարակումներ անել ու դրանցից պարզ էր դառնում, որ երգիչը օր օրի ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում:
Կարճ ժամանակ անց Արտաշը որոշեց վերջ տալ բոլոր խոսակցություններին`նշելով, որ իր կամքով է նիհարում.
«Նիհարել եմ ջրով և լավ ռեստորաններում հաց չուտելով»,- ասել էր նա ու հավելել, որ առողջ ապրելակերպով է զբաղվում:
StarNews-ը ինչպես նկատում է, երգիչը այլևս չի կարողանում լավ ռեստորաններում հաց չուտել: Դստեր հարսանիքից կարճ ժամանակ անց նկատվում է, որ Արտաշը կարծես թե մոռացել է առողջ ապրելակերպի մասին և կրկին գիրանում է:
Ինչևէ`մեզ մնում է հիշեցնել սիրված երգչին -48 կգ գրանցած ռեկորդային արդյունքի և տքնաջան աշխատանքի մասին: