Սիրուշոն` Լևոն Քոչարյանի քրոջ հետ և ոչ միայն… Բացառիկ, չհրապարակված կադրեր`Արցախից

  • Oct 10, 2023

Երգչուհի Սիրուշոն այսօր իր ինստագրամյան հարթակում ներկայացրել է կադրեր`արված Արցախում`տարիներ առաջ : Լուսանկարներից մեկում Սիրուշոն իր ամուսնու քույրիկի հետ է, մյուսներում ուրախ կադրեր են`փոքրիկների հետ:

 

View this post on Instagram

 

A post shared by Sirusho (@sirushoofficial)

 

Սիրուշոն, ով հատկապես մեծ ակտիվություն է տարածում իր ինստագրամյան էջում, երբ իր երկրում իրադրությունը լարված է լինում, օրեր առաջ նաև տարածեց տեսանյութ, որում ինքը վարում էր մեքենա`Արթուր Գրիգորյանի երգի ներքո: Տեսանյութն արված էր Արցախում` 2021 թվականին:

Տեսանյութին կից Սիրուշոն գրել էր.

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ, ինչ լինում է , իմ ներսում է լինում… Երանի այն մարդկանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել, ես ներս եմ գոռում»:

Երգչուհու հուզառատ հրապարակմանը մեկնաբանություն է թողել երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա հետևյալն է գրել.

«Սիրուշոս… ուժեղսսս, ընկերսսս…» `ինչին ավելացնելով համբույր և սեր արտահայտող էմոջիներ:

Նշենք, որ երբ պայմանագիր ստորագրվեց, որտեղ նշվում էր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել ԼՂ գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ, երգչուհի Սիրուշոն  գրառում արեց այս ժամանակ: Նա  անդրադարձել էր թեմային`նախ ֆոտոշոփի միջոցով ջնջելով խոսքերը գրված, ապա հավելել.

«Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ… հետո մտքերս ու ինձ կհավաքեմ ու կկարողանամ երևի ավելին ասել, բայց էս պահին ցավ: Ջղայնություն ու ցավ»:

Մեկնաբանություն

Որոնում