«Ըտենց ես քեզ պահելու, ապե՞»… Մագա Հարությունյանի նոր հրապարակումը

  • Nov 10, 2023

Բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է,  ով չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Նա սթորիների միջոցով խոսում է իր հետևորդների հետ, ներկայացնում իր հանգիստը, առօրյան և նկարահանումները:

Այս անգամ նա ինստագրամի սթորիում խոսել է սոցիալական ցանցի անսարքության, խնդիրների մասին:

Կից հետևյալն է գրել.

«Տենց ես քեզ պահելու, ապե?»:

Նշենք, որ վերջերս Մագան դիմել էր իր հետորդներին:

Նս խնդրել էր տարածել տեսանյութը, քանի որ տևական ժամանակ է իրեն սպառնում են, հետևում են, ցանկանում վրաերթի ենթարկել: Պատճառն այն էր, որ Մագայի անունով որևէ մեկը էջ է բացել և փորձում է և արցախցիների համար գումար շորթել, և իբրև բնակարանների վարձակալության համար վերցնել գումարներ:

Ինչպես Մագան էր նշում`իր անունով բացված էջը նաև սպառնում է տղամարդկանց, պահանջում գումարներ և մարդիկ կարծում են, որ այդ ամենը հենց Մագան է անում:

Այսպիսով`դերասանուհին դիմել էր հանրությանը, տեղեկացրել, որ այդ ամենը կապ չունի իր հետ, ինչպես նաև խնդրել տարածել տեսանյութը:

Մեկնաբանություն

Որոնում