«Մեռնեմ» էլ, ապրելու եմ հենց միայն քո ու եղբորդ համար. Անի Քոչարի հուզիչ գրառումը

  • Nov 07, 2023

Լրագրող Անի Քոչարի դուստրը 40 օրական դարձավ օրեր առաջ: Անին գրառմամբ հանդես եկավ`պատմելով, իրենց անցկացրած դժվար օրերի մասին: Ծանր հիվանդությունը հաղթահարած և կրկին մայրացած լրագրողը փոքրիկի հոտ լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել.

«Իմ հրաշք, երբեք քեզ միայնակ չեմ թողնի, «մեռնեմ էլ», ապրելու եմ հենց միայն քո ու եղբորդ համար»:

Նշենք, որ Անին օրերս նշում էր դստեր մեկ ամսականը: Նա հրապարակել էր իր փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ, որին կից գրել.

«Աստվածատուր Մարիաս դարձավ 1 ամսական:Երջանկությունը ձայն ունի, հոտ ունի ու անուն ունի»,- գրել էր Անին:

Նշենք, որ ավելի վաղ Անին ուղերձով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իր հղիության մասին իմանալու առաջին իսկ պահից, որդու և ամուսնու արձագանքից, հղիության դժվար օրերի և հավատի մասին, որն, ինչպես Անին է նշում, օգնել է իրեն հասնել այս օրվան:

Անին նշել էր, որ շատ բժիշկներ են իրեն ասել, որ չի կարող մայրանալ լուրջ հիվանդությունից հետո, սակայն ինքը հույսը չի կորցրել:

Նրա ամուսինը խորհուրդ էր տվել Անիին մոռանալ կրկին մայրանալու միտքը`նշելով, որ իրենց որդին կա և բավական է: Սակայն Անին որոշել էր ամուսնուն պարգևել հայր դառնալու զգացողությունը:

Մեկնաբանություն

Որոնում