Վագիֆ պապիկիս դшտում է թուրքը. Անաիս Սարդարյանի հայտարարությունը

  • Oct 13, 2023

Բաքվում մեկնարկել է Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Այս առիթով Անաիս Սարդարյանը հրապարակում է արել`գրելով հետևյալը.

«Վագիֆ պապիկիս դատում է թուրքը:Հետաքրքիր է`մենք հեչ անելիք չունենք պետական մակարդակով: Էս էլ հո թալանչի չէր, ասեք լավ եղավ»:

Նշենք, որ Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Ստեփանակերտը ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։

 

 

Մեկնաբանություն

Որոնում