Ներքին Գործերի նախարարությունը չի թողնում օգնել արցախցիներին. Անաիս Սարդարյանը հայտնում է

  • Oct 17, 2023

Դերասանուհի Անաիս Սարդարյանն, ով տևական ժամանակ է՝ կամավորական ջոկատ է կազմել և բարեգործություն է սկսել արցախահայերի համար, քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ավելի քան 4 բեռնատար օգնություն է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մտել՝ իրենց իսկ ջոկատին աջակցելու համար, սակայն Ներքին գործերի նախարարությունն արգելք է դրել բեռների վրա և պահանջում է այն տրամադրել իրենց.

«ՆԳՆ-ն փորձում է այդ չորս ֆուռը մտցնել իրենց պահեստ, սպասում ենք իրենց պարզաբանմանը, որից հետո նորից կխոսենք: 4 ֆուռ օգնությունն ուղարկել են ՌԴ-ից բարեգործներ, սակայն այն մեզ չի հասել», – նշել է դերասանուհին:

Մեկնաբանություն

Որոնում