Ես ճիշտը չգիտեմ, պատմությունը չեմ կարդացել, մեկը մի բան ա ասում, մյուսը`մի. Արուսյա Կավկազը չի՞ հասկանում`ինչ է խոսում

  • Sep 24, 2023

Օրերս StarNews-ը անդրադարձել էր ռուսաստանաբնակ  հայ բլոգեր Արուսյային և նրա լռությանը։ Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում ստեղծված է ծանր և լարված իրավիճակ, իսկ հազարավոր հետևորդներ ունեցող բլոգերը որոշել էր մի կողմ քաշվել, չխոսել և իր հայրենիքում առկա խնդիրները, ինչպես նաև Արցախում հայերի ցեղասպանությունն անտեսել։

Սակայն, ընդամենը ամիսներ առաջ, երբ բլոգերը Հայաստանում էր, նրան տարբեր հայտնի մարդիկ մեծ շուքով էին դիմավորում և ճանապարհում։ Իսկ ահա այս դաժան օրերին, երբ յուրաքանչյուր հայ խնդրում է այս կոտորածը տեղափոխոլ միջազգային հարթակ, պատմել, թե ինչպես է ադրբեջանական կողմը սոված ու անտուն թողնում արցախցիներին, տիկին Արուսյան գերադասում է լռել:

Մեր այս հրապարակումից հետո՝ Արուսյան հանդես է եկել սթորիներով, որի ժամանակ ասես արդարանում է ու նշում, որ օրինակ՝ ինքն իր տան տերն է, ինքը սիրում է իր բոլոր հետևորդներին և այստեղ մարդիկ մեղավոր չեն որևէ բանում:Սակայն Արուսյայի հետագա խոսքը զարմանքի առիթ է հանդիսացել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ես քաղաքագետ չեմ, ի՞նչ կարող եմ ես անել:Եթե ամեն մեկս մենք մեր տնով զբաղվենք խաղաղություն կլինի, իսկ այն ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, մենք ոչինչ անել չենք կարող, դա արդեն վեր է  մեր «կտուրից»: Ես բոլորիդ շատ սիրում եմ, մեր հայրենիքի համար խելագարվում եմ, կապ չունի թե որտեղ եմ ես ապրում, չկա տարբերություն: Իսկ թե ինչ է կատարվում աշխարհում`ոչ մեկ չգիտի ճիշտը: Անձամբ ես ճիշտը չգիտեմ: Ուզում եմ էս մեկին հավատալ, ուզում եմ էս մյուսին հավատալ, ես ճիշտը չգիտեմ, ես չեմ կարդացել, պատմությունը մեծամասամբ չգիտեմ`էնտեղ մի ձև են ասում, մի ուրիշ տեղ`այլ ձև: Ոչ մեկ ճիշտը չգիտի, իմ միակ հույսը Աստված է, Աստված գիտի`ում ինչ է անում, ուրեմն սա դատավարություն է, ճանապարհ, որով մենք պետք է անցնեինք»:

Տպավորություն է`բլոգերը չի հասկանում, թե ինչ է ասում:

Հավելենք, որ Արուսյան նաև նշել էր, որ իր տղան առավոտյան սուրճ է դրել, իսկ հիմա էլ հարսը, սակայն ինքը չունի տրամադրություն և չի կարողանում խմել։ Նա նշել էր, որ իրենց տանն այնպիսի մթնոլորտ է, որ արթնանում են և չեն կարողանում անգամ միմյանց ողջունել, քանի որ իրենց սրտում և հոգում տխրություն է:

Մեկնաբանություն

Որոնում