Կլոունին դարձրինք թագավոր, նա աբիժնիկ մեծացել էր. Լևոն Հարությունյանը՝ Փաշինյանի մասին

  • Apr 08, 2024

Դերասան Լևոն Հարությունյանը հյուրընկալվել էր 24 news-ին ու խոսել էր ներկայիս իշխանությունների, երկրում տիրող իրավիճակի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

««Տոն» հասկացողության հերն է անիծվել։ Նորմալ երկրներում կառավարությունն այնպես է անում, որ իր եղած ժամանակ օրացույցին գոնե ևս մի տոն ավելանա։ Հերիք չի մեր տոների հերն են անիծել, Մայիսի 9 ունեինք, որի մեջ հպարտություն կար, դա էլ վերացավ։ Այսօր մենք տոներ չենք կարողանում ավելացնել։ Խոսքն էլ է իր արժեքը կորցրել։ Տղամարդու արժեքն էլ է կորել, որովհետև այսօր այս երկրում տղամարդը իրեն չի կարողանում տղամարդ զգալ։ Այսօր սարքեցին մի տեղ, որտեղ հայ տղամարդը չի կարողանում տուն պահել։ Նորմալ հայի համար մի վախ կա՝ դա պետություն, հայրենիք կորցնելու ամենամեծ վախն է, սարսափելի է, ու ու իրավիճակը այդպիսին է, որ չենք հասկանում ուր ենք և ուր ենք գնում։ Ես էլ չեմ ուզում խոսել, հայհոյել, ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել, այս կառավարությունը իր պահվածքով խոսքն էլ արժեզրկեց, հայհոյանքն էլ ուժ չունի, դե, աղոթքի ու եկեղեցու հերը վաղուց են անիծել, այսօր նույնիսկ իրենք իրենց են արժեզրկել։ Լավ, մի հատ որձ չկա՞, որ ասի՝ տղեք, մենք բոլորս էլ խոսում ենք երկրի ու պետության մասին, բայց ավելի ենք քանդում, միգուցե հավաքվենու ընդհանուր հայտարարի՞ գան այդ 4-5-ով, չգիտեմ, ովքեր են ժամանակի ընթացքում մեզ կառավարել։ Հասուն տղամարդիկ են՝ հներ ու նորեր, դա ինձ համար ամենազզվելին է։ Այսօր եթերները նոր սերնդին տալու բան չունեն, ոնց որ բոլոր ասպարեզներում, մեր ասպարեզում էլ է լիդեր պետք, մարդ, որը հասկանում է մշակույթից։ Մի հատ մեր նախարարներին նայեք էլի, ոչ մեկը իր տեղում չի ու չի հասկանում՝ ինչ է անում, իրեն հենց ընենց բերել են։ Ես գիտեի, որ քաղաքականությունում մարմնավաճառներ կան, բայց ես չգիտեի, որ իմ ասպարեզում այսքան հուդաներ ու առավել ևս՝ մարմնավաճառներ կան։ Այսօր «Գոյ» թատրոնը փակվում է իմ կոլեգաների նախաձեռնությամբ, մեր ասպարեզում էլ աբիժնիկներ կան։ Այսօր բուհերի փակելու, Կոնսերվատորիայի փակելու հարցն են բարձրացրել։ Վաղը մյուս օր սրանք կանցնեն եկեղեցիներին։ Այսօր այս կառավարությունից նասկու հոտ է գալիս, երկար ժամանակ է՝ չի փոխվել, այդ հոտը արդեն տարածվում է մեզ վրա, այս կառավարությունը փոխել է պետք, ես առաջարկում եմ հերթական հեղափոխությունը, բայց, կարծում եմ, մեր հաջորդ հեղափոխությունը, որ լինի, մենք մեր աչքի առաջ ունենք փորձ՝ այսպիսի հեղափոխություն, ամեն շուն ու շնգյալի չբերենք, կլոունին դարձնենք թագավոր, մարդը աբիժնիկ մեծացել էր, այս հնարավորությունը ձեռքից բաց չթողեց։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, նայեք՝ այսօր ինչի առաջ ենք կանգնած, օր առաջ դա պիտի արվի։  Ուզում եմ հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում, ու եկեք այդ բառակապակցությունից հրաժարվենք, լավ եթե ինքը չէ, բա ո՞վ, հիմա դա ման մի եկեք, հիմա պետք է ազատվել այս ամեն ինչից, մի փոքր ժամանակ կտանք ու, երևի թե, ազգովի կհասկանանք՝ ով, ոչ էլ նախկիններից։ Ես կարծում եմ՝ այս հեղափոխությունից պետք է ծնվի մի լիդեր, որը տեր է կանգնելու այս երկրին և օրվա մեջ գոնե 20 րոպե կմտածի՝ ոնց անի, որ էս երկրի տոները շատանան ու ազգի հպարտությունը վերականգնվի, այսօր որպես վարչապետ՝ ինքը նույնիսկ ժամանակ ունի ուղիղ եթեր մտնի։ Մի հատ իր նախադասությունները լսեք, անհասկանալի է, ինձ թվում է՝ ինքն էլ չի հասկանում ինչ է խոսում։ Դա,  իհարկե, լավ ձև է, ինքը գանգուր խոսում է, որ մենք բան չհասկանանք, ու ժամանակ է շահում։ Ոնց կարա իմ երկրի վարչապետը այնքան պարապ լինի, որ օրվա մեջ մի 20 րոպե կամ կես ժամ էֆիռ մտնի։ Ես արդեն չգիտեմ՝ ուր ենք գնալու, ինչ պետք է դառնանք, ինչ ենք մեզնից ներկայացնելու։ Այսօր թատրոնի ու մշակույթի օդ չկա, որ շնչենք, ամեն ինչի հերը նենց են անիծել։ Այսօր կինոյի ռեժիսորները ուզում են լավ բան նկարել, բայց չեն կարողանում։ Ավելի դաժան է այսօր դրսում գտնվող հայերի համար, խոսքը իրական հայերի մասին է, ով ուզում է այս երկրին օգնել, բայց չգիտի՝ ոնց, կամ՝ չեն թողնում։ Հլը մի հատ վարչապետի օրինակները հիշեք, դա ինչ մակարդակ է։ Ինձ լռեցնելու համար նույնիսկ բնակարան առաջարկեցին, իհարկե, ինքը գայթակղիչ առաջարկություն է, բայց հետո հիշեցի, որ ունեմ տղա, որ այս միակ սխալիս պատճառով՝ ինքը վաղը չի կարող այս քաղաքով ման գալ, չեմ ուզում, որ իմ արածներ համար պատասխան տա տղաս և չեմ ուզում, որ ինքը ինձ համար ամաչի»։

Մեկնաբանություն

Որոնում