Աստված ինձ այդպիսին է ստեղծել, ես բոլորովին չեմ դժգոհում. Նարե Գևորգյանը`իր արտաքինը քննադատողներին

  • Mar 02, 2024

Երգչուհի Նարե Գևորգյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին ցույց է տալիս իր գործունեությունը, առօրյան, ինչպես նաև պարբերաբար անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին ամենատարբեր հրապարակումների տեսքով։

Նարեն հաճախ անդրադառնում է իրեն ուղղված քննադատություններին:

Այս անգամ ևս բացառություն չէ:Նարեն անդրադարձել է իրեն ուղղված քննադատությանն ու խոստովանել, որ իրեն Աստված այդպես է ստեղծել և չի պատրաստվում դիմել որևէ փոփոխության:

Նշենք, որ վերջերս StarNews-ը գրեց այն մասին, որ երգչուհին հրապարակել է սթորի, որտեղ իր մատին նկատելի է եղել նշանադրության մատանի: Հետևորդներից շատերի մոտ սա տպավորություն էր ստեղծել, որ երգչուհին նշանադրվել է:

Մենք փորձեցինք հերքում կամ հաստատում ստանալ հենց երգչուհուց, սակայն նա գերադասեց արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել, որ նման բան չկա:

Մեկնաբանություն

Որոնում