Սեր, կիրq, հшմբույր… Իննայի և Գոշի համատեղ գրկախառնությունը

  • Oct 30, 2023

Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանը միասին են։ Թեև նրանց սիրավեպի մասին խոսակցությունները երկար ժամանակ պտտվում էին, այնուամենայնիվ միայն որոշ ժամանակ անց Գոշը Իննայի հետ համատեղ հրապարակման միջոցով հաստատեց դրանք։

Զույգը հաճախակի հանդես չի գալիս համատեղ հրապարակումներով, իսկ համատեղ ցանկացած հրապարակում փորձում է ներկայացնել որպես աշխատանքային:

Այսօր զույգը ներկա է գտնվել Էվելինա Շահիրյանի հարսանյաց հանդեսին, որտեղ պարել և ուրախանալից բացի հասցրել են միմյանց ջերմ գրկել: Կադրերը ներկայացրել է դերասանուհի Մարինկա Խաչատրյանը:

Նշենք, որ երեկ էլ Գոշը տեսանյութ էր տարածել, որտեղ Իննան իր գրկում էր, ոտքերով գրկել էր Գոշի պարանոցը և ինչպես Գոշն էր նշում` չի թողնում, որ աշխատի:

Մենք իհարկե հասկանում ենք, որ զույգը միասին է, նրանք սիրում են միմյանց և ազատ են սերն արտահայտելու հարցում, բայց ինչ որ դեպքերում կարելի է գիտակցել հրապարակման ենթակա և ոչ ենթակա տեսանյութերը:

Մեկնաբանություն

Որոնում