Հայտնիների արձագանքը`Արցախի իրադրության վերաբերյալ

  • Sep 19, 2023

Ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած վերջին տեղեկության այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։

Իսկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տարածած վերջին տեղեկությամբ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ և 26 վորավոր:

Այս ընթացքում Հայաստանում բոլորն են մտահոգ, հայության մի մասը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ:
հայ հայտնիներից շատեը միացել են ցույցին։ Դերասանուհի Մարջան Ավետիսյանը ինստագրամյան էջում կոչ է արել գնալ կառավարության շենքի մոտ:

Իսկ Նազենի Հովհաննիսյանը այսպիսի գրառում է արել.
«էս ժող ջանից էսքան ինչու՞ են վախենում, բա ինչու՞ էս համազգեստավորներ սահմանին չեն».գրել է հաղորդավարուհին։
Թեմայի վերաբերյալ Իր խոսքն է ասել նաև Ծովինար Մարտիրոսյանը ով հուզված հոլովակ է հրապարակել՝ կոչ անելով լինել Արցախի և Արցախցու կողքին։

Մեկնաբանություն

Որոնում