Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքը մշտապես հետաքրքրության կենտրոնում է եղել: Նրա ընտանիքի երեխաների հարսանիքները մշտապես աչքի են ընկել իրենց շքեղությամբ:
StarNews-ը ներկայացնում է բացառիկ լուսանկար և տեղեկություն այն մասին, որ Սամվել Ալեքսանյանի ավագ դուստրը`Աստղիկը, սպասում է իր 3-րդ երեխային:
Աստղիկը ունի 1 աղջիկ և 1 տղա, իսկ 3-րդ երեխան լույս աշխարհ կգա ձմռանը:
Նշենք, որ այս ընտանիքի թոռները հիմնականում ծնվում են ԱՄՆ-ում:
Հավելենք, որ տարիներ առաջ համացանցի թիվ մոկ քննարկման թեման Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքն էր: Այն իր շքեղությամբ մինչ օրս շարունակում է հիշվել հանրության կողմից: Հարսանիքին Աստղիկը կրել էր հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած գեղեցիկ զգեստը։
Սամվել Ալեքսանյանն այս հարսանիքի մասին հետևյալն էր ասել.
«Սովորական, համեստի մեջ հարսանիք ա, սաղ մեր հայ երգիչներն են»:
Նաև դստեր փեսացուի մասին հետևյալն էր հայտնել. «Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»: Հարցին՝ փեսացուն ձեր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը պատասխանել էր, որ այո, շատ լավ տղա է, արժանի է իր դստերը:
StarNews-ը բարի ազատում է մաղթում: