Բա դու մեր ե՞ս… Տեսեք`ինչ են ասել Հայկ Աղաջանյանի կնոջը

  • Oct 11, 2023

StarNews-ը առաջինն էր հայտնել, որ սեպտեմբերի 15-ի լուսադեմին ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի որդին:

Ինչպես և Հայկը խոստացել էր` նա իր որդուն անվանակոչել է ի պատիվ Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի:

3.390 գ քաշով, 51 սմ հասակով ծնված Ռոբերտը այսօր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից:

Զուռնա-դհոլով, ուրախ և ջերմ մթնոլորտում, ինչպես նաև շքեղ ձևավորմամբ էին դիմավորել փոքրիկին տանը:

Եվ ահա փոքրիկի ծնունդից մեկ ամիս չանցած`Տաթևը թողել է փոքրիկին և գնացել միջոցառման:

Նրա ընկերները հումորի են վերածել այդ ամենը`նշելով հետևյալը.

«Բա դու մեր ե՞ս»:

Հաջորդ սթորիում Տաթևը` տեսնելով իր փոքրիկին այլ աղջկա գրկում, հենց ինքն է կատակել`ասելով.

«Բա ես մեր ե՞մ»:

 

 

Նշենք, որ Հայկն ու Տաթևը ամուսնացել են 2022 թվականի դեկտեմբերի 13-ին:

Զույգի հարսանեկան առաջին կադրերը ներկայացրել էր StarNewsը:

 

Մեկնաբանություն

Որոնում