Այն` ինչի ես հասել եմ, 70-80%-ով իր շնորհիվ է, երեխաներիս համեստ կերպարն իրենով է պայմանավորված. Արտաշ Ասատրյանը`կնոջ մասին

  • Oct 18, 2023

StarNews-ը տարբեր առիթներով անդրադարձել է երգիչ Արտաշ Ասատրյանին ու նրա ընտանիքին։ Այս անգամ էլ երգիչը հարցազրույց է տվել «Պրեստիժ» ամսագրին ու խոսել կնոջ՝ Աննայի մասին: Նա իր կնոջը երգիչը համարել էր իր հաջողության գրավականը.

«Իմ սիրելին` Աննան, շատ է նպաստել և այժմ ևս շարունակում է նպաստել իմ և մեր ողջ ընտանիքի հաջողությունների գրանցմանը: Նա ևս շատ լավ ընտանիքից է, մասնագիտությամբ` լրագրող, բայց ուսումն ավարտելուց հետո չի աշխատել, այլ իր ողջ ներուժով տրվել է ընտանիքին և բալիկների դաստիարակմանը: Իմ կյանքում Աննան շատ մեծ դեր ունի: Այն ինչի ես հասել եմ, 70-80%-ով իր շնորհիվ է: Մեր երեխաների համեստ և հայեցի կերպարը ևս նրանով է պայմանավորված: Ես շատ շրջագայում եմ, հաճախ տանը չեմ լինում, բայց նա միայն քաջալերում և առաջ է մղում ինձ: Աննան շատ թանկ է ինձ համար»։

Մեկնաբանություն

Որոնում