Թեման փակ ա, ես ուզում եմ ընտանիք կազմել. Ալեքսանդր Բաբասյանը՝ նախկին կնոջ ու միակ սիրո մասին

  • Oct 15, 2023

Ալեքսանդր Բաբասյանը ամենաքննարկված դերասաններից մեկն է հայկական շոուբիզնեսում։Բացի գործունեությունից՝ արդեն տարիներ շարունակ խոսվում է նաև նրա և սննդաբան Լիլիթ Բասյանիամուսնալուծության մասին։

Օրեր առաջ Ալեքսանդրը Արայիկ Համբարձումյանի՝ «Խոստովանություն» հաղորդման հյուրն էր, որտեղ էլ թեմայի վերաբերյալ սպառիչ պատասխան է տվել։

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր մտքերը։

«Նախ ասեմ, որ մեր մեր ամուսնալուծությունը երեխայիս հոգեբանության վրա չի ազդել, ոչինչ չի էլ ազդի, ինքը պատրաստ ա ամեն ինչին։
Երկրորդը՝ ես թեման էնքան հինա արդեն, ես էդ թեմայով ասելու բան չունեմ, որովհետև դա ավարտված թեմայա, և ավարտելով` նորից մեջբերեմ, որ ինչքան հետևում կամուրջներն ուժեղ են այրվում, էնքան դիմացդ լուսավոր ա։

Չգիտեմ` ինչի ա քննարկվում էս թեման, երևի լրագրողներին էդպես հարմար ա, որովհետև եթե մի բանի մեջ կամ, դա մեծ դիտումները հավաքելու, բայց էդ թեման իմ համար փակ ա, էս վերջին խոստովանությունն ա, որովհետև էս թեմայով էլ չեմ խոսելու ոչ մի տեղ։ Առավել ևս էն դեպքում, որ ես ունեմ նպատակ նոր ընտանիք կազմելու, ունեմ սիրելի։ Առաջին հերթին ինձ հաճելի չի էդ թեման, երկրորդը`իմ սիրելիին։
Ես մի բան ասեմ, որ իմ սիրելին իմ կյանքի լուսավոր կետն ա, ու ես չեմ ուզում իմ լուսավոր կետը խամրի ինչ – ինչ սադրանքների ու բամբասանքների արդյունքում»։

Թեման ամփոփելով Ալեքսանդրը բացառիկ մանրամասներ հայտնեց նաև նոր հարաբերությունների մասին։

«Այսպես պատասխանեմ՝ ոչ թե նոր սեր, այլ միակ սեր։ Նա ընդհանրապես կապ չունի էս ոլորտի հետ։ Նա ոճաբան- դիզայներ է։ Ամբողջությամբ դետալային չեմ պատմի, թե ինչպես ենք ծանոթացել, բայց ասեմ, որ կայծը եղել է հենց առաջին հանդիպումից ու հայացքից։ Ու ընդհանուր` էն ինչ եղելա մեր կյանքում ու մեր հարաբերություններում, ամեն ինչ եղել ա նենց,  ոնց որ պիտի լիներ իրական հեքիաթում՝ ոչ թե հեքիաթում կամ էլ իրականությունում, այլ իրական հեքիաթում։ Շատ կարևոր ա, որ քո հարաբերությունները հեքիաթային ա իր դժվարություններով, իր երջանկությունով իր առավելություններով հանդերձ։ Ես շատ հաճախ իրան լույսիկ եմ ասում»,- անկեղծացավ դերասանը։

Հաղորդման ֆորմատն այնպիսինն է, որ հյուրը ստանում է նամակ ու մինչև այն բացելը չպետք է իմանա, թե ով է նամակը գրել։
Առաջ ընկնելով ասենք, որ նամակը հենց Ալեքսանդրի սիրելիի կողմից էր։
Նամակում գրված էր հետևյալը.
«Երբեք չէի մտածել, որ կգա մի օր, որ ես առիթ կունենամ քեզ ասելու այն, ինչ հիմա ուզում եմ։ Դու փոխել ես իմ աշխարհը, իմ կյանքն ու էությունը, դու ամեն բան լցրել ես քեզնով, իմ թթվածնի մեջ անգամ դու ես, արևներիս մեջ երբեք այսքան լույս ու ջերմություն չի եղել: Այսօր դու ես դարձել իմ արևը ու ես գիտեմ որ դու չես թողնի որ ես մրաեմ, երբեք չէի մտածել որ սերն այաքան գեղեցիկ է, որ դու այաքան լավն ես, և մենք երկուսով կստեղծենք մի նոր աշխարհ։ Քո ամեն խոսքն ինձ ուժ ու թևեր է տալիս, քո ժպիտը խենթանալու աստիճան գեղեցիկ է, գիտեմ, որ քո սրտի ամեն զարկի մեջ ես կամ, ու մեր սրտերը նույն շնչով են զարկում։ Այնպիսի տպավորություն է, որ արևն ու լուսինը հենց նույն կետում են, ու հենց այդ հատման կետում գրված է սեր։ Սիրում եմ քեզ շատ, իմ սեր իմ երջանկություն, իմ ապագա։ Սիրում եմ քեզ քո պարզ ու խենթ տեսակի համար, սիրում եմ, որովհետև գիտեմ, որ դու էլ ինձ ես սիրում ։ Դու տարել ես ինձ մի աշխարհ, որտեղ սերը տիեզերական է։ Քո սեր, քո սրտիկ, Քո ՝ Դիանա»։

Ալեքսանդրը նամակը կարդալուց հետո հուզված էր և ուրախ։ Դե իսկ մենք այսքանն էինք առանձնացրել դերասանի վերջին հարցազրույցից, որ շատ բան բացահայտեց։

Մեկնաբանություն

Որոնում