Դшժանաբար սպшնվել է երիտասարդ դերասանը. Աստղային օրվա ամփոփում

  • Oct 10, 2023

Օրվա ընթացքում շոուբիզնեսյան աշխարհում տեղի են ունեցել մի շարք հետաքրքիր և ուշագրավ իրադարձություններ՝ ծննդյան տարեդարձերից մինչև դժբախտ պատահարներ։

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է ամենահետաքրքիրն ու կարևորը՝ բոլոր մանրամասներով։

Օրվա ընթացքում շոուբիզնեսյան աշխարհում տեղի են ունեցել մի շարք հետաքրքիր և ուշագրավ իրադարձություններ՝ ծննդյան տարեդարձերից մինչև դժբախտ պատահարներ։

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է ամենահետաքրքիրն ու կարևորը՝ բոլոր մանրամասներով։

Երգիչ Արամեն այսօր՝ հոկտեմբերի 10-ին նշում էր ծննդյան 41-ամյակը։ Նրա կինը՝ Աննա Թովմասյանը, օրվա առթիվ շնորհավորել էր ամուսնուն՝ համատեղ լուսանկարին կից գրելով.

«Շնորհավոր ծնունդդ իմ սեր, լավ ամուսին և լավ հայր։ Ապրես, որ ծնվել ես»։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Միշոյի կինն էլ՝ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն էլ, արձագանքելով հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մամգանիելոյի՝ Արցախի վերաբերյալ գրառմանը, շնորհակալություն հայտնելով դերասանին «ճշմարտությունը բարձրաձայնելու համար՝ այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ լրագրողներից շատերն անգամ պատշաճ կերպով չեն կատարում իրենց աշխատանքը»։

Հումորիստ Գրիգ Գևորգյանն բւ պարուհի Սոնա Եսայանը նշում էին իրենց ծանոթության 11-ամյակը։ Օրվա առթիվ Գրիգը ծավալուն գրառում էր կատարել, որում, մասնավորապես, նշել էր՝ ուզում է Սոնան միշտ իր կողքին լինի և ժպտա։

Արդեն հայտնել էինք, որ օրերս ԱՄՆ-ում տեղի է ունեցել դերասան Բեն Ավետիսյանի դստեր՝ Բիանայի ծննդյան և մկրտության արարողությունը։ Նրա կինը՝ Դիանա Տոնոյանը, դեռ շարումակում է բազմաթիվ հրապարակումներ անել օրվանից՝ հետևորդների հետ կիսվելով հետաքրքիր կադրերով։

Հայտնել էինք նաև, որ դերասան Կարեն Ասլաննյանն էլ նշել է ծննդյան 30-ամյակը։ Օրվա առթիվ նրան շնորհավորել էր նաև Դիանա Գրիգորյանի մայրիկը՝ Ալլա Գրիգորյանը՝ գրելով.

«Շնորհավոր բալես։ Առողջ և երջանիկ լինես տղես»։

Դեռ ամռանը հայտնի դարձավ, որ 25 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Քլաուդը։ Մինչ այս կային վարկածներ, որ դերասանը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Չէր բացառվում նաև ինքնասպանության վարկածը։ Արդեն այսօր արևմտյան լրատվամիջոցները գրում էին, որ ոստիկանությունը քննում է նաև սպանության վարկածը՝ ըստ որի, դեդասանը դաժանաբար սպանվել է սեփական բնակարանում։

Մեկնաբանություն

Որոնում