Բարկանում եմ ու մեղքի զգացում ունենում. ինչ է ասել Անի Քոչարը իր մայրիկի մասին

  • Nov 27, 2023

Այսօր լրագրող Անի Քոչարը հրապարակել է իր մայրիկի լուսանկարն ու ջերմ խոսքերով գովերգել նրան: Անին անկեղծ խոսել է`նշելով, որ երբեմն բարկանում է և մեղքի զգացում ունենում, էանի որ իր մայրն անձնվեր է իր երեխաների և թոռների հանդեպ:

«Մորս սիրտը մի ողջ տիեզերք է կշռում»,- նշել է Անին: Լրագրողի ամբողջական հրապարակումը` ստորև

StarNews-ը հայտնել է, որ լրագրող Անի Քոչարը 2 ամիս առաջ մայրացել է:

Լրագրողը հրապարակել է դստեր լուսանկարն ու ցույց տվել այն իր հետևորդներին: Հետևելով փոքրիկ Մարիայի նոր հրապարակմանը`ակնհայտն երևում է, որ նա անչափ նման էիր հայրիկին:

Նշենք, որ Անին վերջերս նշում էր դստեր 40 օրականը: Նա հրապարակել էր իր փոքրիկի մասնակցությամբ լուսանկար`կից պատմելով անցած 40 օրերի դժվարությունների մասին.

«Կարծես մի նոր փորձություն ու մարտահրավեր, պայքարի և փորձառության մի նոր դաս:
40 օր ցավի, անքուն գիշերների, տոկունության, կարգապահության, պատասխանատվության, բայց և օրհնության, սիրո, քնքշանքի…
Որդուս պարագայում բնական ճանապարհով, առանց հետևանքների ծննդաբերություն էր և կողքիս էին մայրս ու քույրս և չնայած, տակավին երիտասարդ ու անփորձ լինելուս, առավել հեշտ հաղթահարեցի (և հետո 12 տարի առաջ առողջականս ու ուժերս բոլորովին այլ էին):
Այս անգամ կեսարյան հատումն ինքնին վիրահատություն է իր հետվիրահատական խնդիրներով և անհարմարություններով, գումարվեց կողմնակի մի բարդացում (ծագեց էպիդուրալ ցավազրկումից. մեկ շաբաթ պարանոցից գլխին ճառագայթող անմարդկային ցավեր էի ունենում. կրծքով կերակրելու պարագայում էլ դեղորայքի հարցում շատ ազատ չես):

Մեկնաբանություն

Որոնում