Համացանցում տարածվել են զինծառայող Բենիամին Մանուչարյանի լուսանկարները, որի դին հայտնաբերվել էր այսօր՝ ձնահյուսի տակ։ Մանուչարյանն Արարատի մարզի Այնթապ համայնքից էր, 21 տարեկան։
Բենիամին Մանուչարյանը երաժիշտ էր: Հաշված օրեր էին մնում տղայի զորացրմանը:
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: