Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է լողազգեստով լուսանկարներ:
«Իմ հոգում ու սրտում միշտ արև է»,- գրել է Անին:
Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ եղանակային նախընտրություններ ունի.
«Եղանակի հետ կապված ունեմ խնդիրներ: Հիմա արդեն կարողանում եմ ապրել, որովհետև ամբողջ ձմեռն ինձ համար մահանալու ժամանակ է և չեմ կարողանում ստեղծագործել: Եթե արևի կտոր դուրս եկավ, ինձ համար արդեն ոչ մի խոչընդոտ չի կարող լինել»:
Թերևս սա է դրդել դերասանուհուն նման ֆոտոշարքով հանդես գալ:
Նշենք, որ դերասանուհին իր անձնականի մասին խոսելիս մեկ անգամ հետևյալն է ասել.
«Քանի որ ինձ չի հետաքրքրում ուրիշի անձնական կյանքը, ինձ թվում է՝ իմն էլ որևէ մեկին չի հետաքրքրում: Ես սիրում եմ, երբ իմ գործունեությանն են հետևում, իսկ անձնականը չեմ կարծում, որ այդքան հետաքրքիր է մարդկանց: Լավ, օրինակ, մարդիկ իմացան ինչ-որ մեկի հետ եմ շփվում, դա ի՞նչ է տալու։»: