Քիմ Քարդաշյանը կրկին խոսել է Արցախից

  • Oct 12, 2023

Քիմ Քարդաշյանը դիմել է իր հրեա ընկերներին, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում այս պահին: Նա նշել է` «դուք մենակ չեք»: Instagram-ում տեղադրած իր հրապարակման մեջ աշխարհահռչակ հայուհին նշել է, որ իր սիրտը ցավում է՝ տեսնելով ահաբեկված եւ սպանված երեխաների եւ ընտանիքների տեսանյութերը:

«Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, եւ հիմա թե՛ Իսրայելի, թե՛ Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը», – գրել է Քիմը՝ հավելելով, որ որպես հայուհի՝ հատկապես զգայուն է նման թեմաների հանդեպ:

«Ես տարիներով խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հիմա, ամիսներ տեւած բլոկադայից հետո, որին եղավ մինիմալ մեդիա անդրադարձ եւ ոչ մի աջակցություն, Արցախում հայերը դարձան էթնիկ զտման զոհ: Այս պահին նրանք եւս ապրում են մարդկային ծայրահեղ աղետ, եւ դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ», – շեշտել է Քարդաշյանը: Նա նաեւ ավելացրել է՝ կապ չունի՝ ում կողմից եք, «մեր սրտերում միշտ պետք է կարեկցանք լինի անմեղ զոհերի նկատմամբ»:

Քարդաշյանը կոչ է արել գործել այսօր.«Այն, ինչ մենք կարող ենք անել, պարզապես, մեր ընկերներին, գործընկերներին հասնելն է, բոլոր նրանց, ովքեր տառապում են: Աղոթենք եւ միշտ խաղաղ լինենք»:

Մեկնաբանություն

Որոնում