Բաժանման լուրերից հետո տեսեք՝ ում հետ է Մովսես Երեմյանը ջերմ լուսանկարվել

  • Feb 01, 2024

Երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Եվ ահա Մովսեսը հանդես է գալիս նոր նախագծով: Այս մասին հայտնել է Լիլիթ Սարգսյանը, ով ԱՄՆ-ում հայտնի բլոգեր է:

Հավելենք, որ Մովսեսը և Աննան մեկ որդի ունեն՝ Անրին, ով շուտթվ կդառնա 6 տարեկան։ Աննան նախընտրել էր որդու ծննդյան օրը նշել «Դիսնեյլենդում», որտեղից էլ մի շարք հրապարակումներ էր արել:

Մեկնաբանություն

Որոնում