Ճանաչեք իմ հերnսին. Եղնիկների Էդոն, նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ․ Հասմիկ Ավանեսյան

  • Sep 27, 2023

Ճանաչեք իմ հերոսին, գրել է արցախցի Հասմիկ Ավանեսյանը՝ հրապարակելով մարտում զոհված նշանածի լուսանկարը։

«Էդուարդ Դանիելյանն Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Եղնիկների Էդոն. սեպտեմբերի 8-ին իր ծննդյան 21-րդ տարեդարձը նշել է դիրքերում`ծառայակից ընկերների հետ։

Սեպտեմբերի 15-ին տուն պետք է վերադառնար։ Բազում նպատակներ ուներ։ Նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ և հայրենի գյուղում իրականացնել մեր նվիրական երազանքները։ Էդոն զոհվել է սեպտեմբերի 19-ին`ընկերոջ կյանքը փրկելիս։ Իլյայի մտերիմ ընկերն էր, հիմա նորից միասին են` արդեն երկնքում», – գրել է նա։

Մեկնաբանություն

Որոնում